Սոչի Պալաս Հյուրանոցի սենյակների մասին
Սոչի Պալաս Հյուրանոցը ընդհանուր ունի 50 սենյակ: Սենյակները ամբողջովին հարմարեցված են բոլոր եղանակներին. տաք եղանակի համար կան օդափոխիչներ, իսկ ձմռանը ամբողջ շինությունը ջեռուցվում է: Շատերն են գոհություն հայտնում հյուրանոցի ջերմությունից, իսկ ձմեռը Հայաստանում իսկապես ցուրտ է, բայց հյուրանոցում ձմռան ներկայության ոչ մի զգացում չկա:
Երևանում գտնվող Սոչի Պալաս Հյուրանոցը սենյակների թարմությունը ապահովելու իր յուրահատուկ ձևն ունի: Ի տարբերություն Հայաստանի շատ այլ հյուրանոցների՝ տարեկան հյուրերի քանակի արդյունքում (տուրիսներ և տեղացիներ), Սոչի Պալաս Հյուրանոցի թարմացումն ու վերանորոգումը տեղի է ունենում ավելի հաճախ: Մատրասները փափուկ են և հենց դրանով էլ հայտնի են, պատերն ու պատուհանները ձայամեկուսիչ են, ուշագրավ է, որ կան սենյակներ, որ ունեն Արարատ լեռան տեսարան, որը կարևոր շարժառիթ է տուրիստների համար, որպեսզի ընտրեն հենց մեզ:
Բոլոր սենյակները Սուիթ են, ունեն առանձին հյուրասենյակային տարածք կամ հյուրասենյակներ, և ինչն է հիանալի, որ չնայած սենյակները սուիթներ են, նրանք իսկապես մատչելի են, ինչի համար էլ հյուրանոցը անվանում են “մատչելի հյուրանոց Երևանում”:
Յուրանքանչյուր հարկ ունի իր պատասխանատու մատուցողուհին և սպասուհին, որի շնորհիվ մեր հյուրերը երբեք երկար չեն սպասել նրանց, և ցանկացած պատվեր հասանելի է ժամանակին, ուշացման ոչ մի բացառություն:
Սոչի Պալաս Հյուրանոցը ունի 6 կատեգորիայի սենյակներ, որը մեծ հնարավորություն է տալիս զեղչային յուրահատուկ համակարգի համար: Սենյակների տեսակները տարբերվում են իրենց չափով, տեսքով և հատուկ հարմարություններով:
Սենյակի չափերը հյուրանոցը յուրահատուկ են դարձնում: Համեմատած Երևանի շատ այլ հյուրանոցների հետ՝ նրանք իսկապես ընդարձակ են (30 քմ-ից մինչև 83.7 քմ):
Միշտ հասանելի են հատուկ զեղչեր և առաջարկներ սենյակների արժեքների համար:
Ահա մի քանի հուշումներ, թե ինչպես ամրագրել հյուրանոցներ Երևանում:
Ավելի հեշտ է ամրագրել օնլայն՝ կամ պարզապես մեր վեբ-կայքում, կամ էլ օնլայն տուրիստական ընկերություններով, քան թե փնտրել հյուրանոց՝ մեծ ճամպրուկներով շրջելով ամբողջ Երևանով:
Մի ամրագրեք բոլոր օրերի համար միանգամից
Մտածեք ամրագրել 1 կամ 2 գիշերվա համար: Այնուհետ կարող եք տեսնել, թե արդյոք հավանել եք Ձեր ամրագրած սենյակը, թե կարիք կա գտնելու ավելի լավ սենյակ կամ այլ գույնի սենյակ: Բացի այդ, կարող եք ուղիղ կապ հաստատել վաճառքի մասնագետի հետ և ձեռք բերել անակնկալ զեղչեր կամ էլ նոր ու հետաքրքիր առաջարկներ:
Դիմեք զեղչերի համար
Իսկապես մեծ հնարավորություն կա, որ Ձեր ժամանման օրը կարող եք մեծ զեղչ ձեռք բերել, իսկ եթե ոչ, հարցրեք գործող առաջարկների և ակցիաների մասին:
Եվ այսպես, Դուք պատրաստ եք Երևանում հյուրանոց ամրագրելուն:
Վայելեք Ձեր հանգիստը: