Շոու Ակումբ Սաունա 15000 դրամ - 1ժամը (առանց դիսկո լուսավորության)
Շոու Ակումբ Սաունա 20000 դրամ - 1ժամը (դիսկո լուսավորությամբ)
- Նվազագույնը – 2 ժամ
- Առավելագույն քանակ-30 հոգի
- Խնջույքների կազմակերպում
- Բար
- Կարաոկե/Բեմ
- 3 ննջասենյակ
- Շոգեբաղնիք
- Լողավազան ջակուզիով
- Լոգարան
|
Հարմարություն.
- Հեռուստացույց
- DVD
- WI-FI
- Երկտեղանի մահճակալներ-4
- Փոքր սեղան
- Մեծ սեղան
- Փոքր աթոռներ
- Մեծ աթոռներ
- Լոգարանի պարագաներ
|
Սաունայի օգուտը առողջության համար։
Սաունան հազարավոր տարիների պատմություն ունի և այժմ էլ շատ արդի է: Այն օգնում է լիցքաթափվել, թարմանալ և ունի այլ առավելություններ առողջության համար:
Քրտնելը շատ տարիներ կիրառվել է թերապիայում։ Օրինակ Մայաները 3000 տարի առաջ ունեցել են հատուկ քրտնելու համար տնակներ:
Մի քանի հիմնական փաստեր սաունայի մասին՝
-Այն օգտակար է սիրտանօթային համակարգի համար
-Շատ ալկոհոլի կիրառումը սաունայից առաջ խորհուրդ չի տրվում
-Ովքեր ունեն սիրտանօթային խնդիր կամ հղի են, պետք է բժշկի խորհուրդով սաունա այցելեն։
Սաունան սովորաբար տաքացնում են 40-ից 70 աստիճան՝ 10-ից 20% հարաբերական խոնավությամբ:
Սաունայում սրտի աշխատանքի հաճախականությունը արագանում է և արյունատար անոթները լայնանում են,
ինչը արագացնում է արյան շրջանառությունը:
Սրտի զարկերի հաճախականությունը կարող է աճել մինչև 150 խփոց մեկ րոպեում, ինչը, ինչպես նշեցինք նման է ֆիզիկական վարժություն անելուն:
Թեթևացնում է մկանային ցավերը։ Երբ արյան շրջանառությունը մեծանում է, այն օգնում է նվազեցնել մկանային լարվածության ցավերը և սթրեսի մակարդակը։
Ֆինլանդիաում իրականացված մի գիտափորձ (42 ից 60 տարեկան 2300 տղամարդու մասնակցությամբ, 20 տարի շարունակ) ցույց է տվել, որ ովքեր օգտվել են սաունայից, սիրտանօթային հիվանդություններ քիչ են ունեցել և հետևաբար մահացության թիվը քիչ է այս մարդկանց շրջանում: Նույն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր օգտվել են սաունայից 2-3 անգամ շաբաթական 22 % նվազում է ալցայմերի և հիշողության հետ կապված այլ հիվանդությունները:
Զգուշավորություն սաունանից օգտվելիս՝ -Արյան ճնշման տատանումների դեպքում ռիսկային է սաունայից օգտվելը։
Խորհուրդ չի տրվում սաունային տաքությունից անմիջապես հետո ընդունել սառը ցնցուղ կամ մտնել լողավազան, քանի որ դա կարող է բարձրացնել արյան ճնշումը:
Սաունայում անցկացնելու ժամանակը սահմափակել։ Առաջին անգամ պետք է սահմանափակել 5-ից 10 րոպե, հետո տաքությանը սովորելուն պես ավելացնել մինչև 20 րոպե: